շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Լաչինի միջանցքը չի կարող լինել Ադրբեջանի որևէ տեսակի վերահսկողության տակ». Արտակ Բեգլարյանը՝ Ալիևին

«Լաչինի միջանցքը չի կարող լինել Ադրբեջանի որևէ տեսակի վերահսկողության տակ». Արտակ Բեգլարյանը՝ Ալիևին

Լաչինի միջանցքը չի կարող լինել Ադրբեջանի որևէ տեսակի վերահսկողության տակ, և այդ հարցը որևէ առնչություն չունի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման հետ:

Այս մասին իր թվիթթերյան միկրոբլոգում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը՝ ի պատասխան Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, որ եթե Ադրբեջանի ու Նախիջևանի միջև հաղորդակցությունը լինի ՀՀ վերահսկողության տակ, ապա Ադրբեջանն էլ պետք է վերահսկի Լաչինի միջանցքը:
 
«Լաչինի միջանցքը չի կարող լինել Ադրբեջանի որևէ տեսակի վերահսկողության տակ, և այդ հարցը որևէ առնչություն չունի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման հետ:
 
Արցախը պետք է ունենա ուղիղ և չվերահսկվող սահման Հայաստանի հետ, և մեր բռնազավթված տարածքները պետք է վերադարձվեն»,- նշել է Արտակ Բեգլարյանը:
 
Հիշեցնենք, որ այսօր Ալիևը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո ասուլիս է տվել, որի ժամանակ ասել է. «Զանգեզուրի միջանցքի իրավական ռեժիմը պետք է լինի նույնը, ինչ Լաչինի միջանցքինը»:

 

Հավելենք նաև, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրան ի պատասխան հանդես էր եկել ֆեյսբուքյան գրառմամբ՝ նշելով. ՛՛Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը՛՛
 
 
 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: