Լաչինի միջանցքը բացելու համար Հայաստանի իշխանության առաջ որևէ պահանջ չի դրվել. Փամբուխչյան
Լաչինի միջանցքում Արցախի ներքին գործերի նախարարության հերթապահող անցակետեր կան: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը:
Հարցին, թե Ադրբեջանի կողմից ի՞նչ պահանջ է դրվել Հայաստանի իշխանությանը միջանցքը բացելու համար, Փամբուխչյանը պատասխանեց, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի իշխանության առաջ որևէ պահանջ չի դրվել. «Մենք այս գործընթացին միջազգային մեծ հնչեղություն ենք տվել ու հետևողականորեն գնալու ենք նրան, որ Ադրբեջանը բացի Լաչինի միջանցքն, եւ մեր 120 հազար մեր հայրենակիցները դուրս գան շրջափակումից», - ընդգծեց ԱԻ նախարարը։