երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Լաչինի միջանցքով տեղաշարժը պետք է վերականգնվի․ ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ

Լաչինի միջանցքով տեղաշարժը պետք է վերականգնվի․ ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ

Մտահոգված ենք Լաչինի միջանցքի արգելափակման լուրերով, որոնց պատճառը կողմերի տարաձայնություններն են կապված տարածաշրջանի հանքավայրերի շահագործման հարցով։ Այս մասին Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի ՄԱԿ-ի ԱԽ նիստին հայտարարեց ՌԴ ներկայացուցիչը:

«Լաչինի միջանցքն ապահովում է Լեռնային Ղարաբաղ կապը Հայաստանի հետ։  Համաձայն ՀՀ, ՌԴ և ԱՀ երկների ղեկավարների 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության՝ Լաչինի միջանցքը գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո, որը մնում է տարածաշրջանում կայունության երաշխավորն ու արդյունավետորեն իրականացնում է իր խնդիրները։ Կարևոր է, որ հայտարարության ստորագրման ժամանակ կողմերը իրենց վրա համապատասխան պատասխանատվություններ են վերցրել, որոնք պետք է խստորեն կատարվեն՝ նաև այն նպատակով, որ բնակչության կենսագործունեության համար խնդիրներ չստեղծվեն։ Հույս ունենք, որ ամենասեղմ ժամկետներում կվերականգնվի ամբողջական տրանսպորտային կապը։ Ռուսական կողմը ՊՆ, խաղաղապահ զորակազմի հրամանատարության, ինչպես նաև ԱԳՆ ուղղություններով վերջին օրերին միջոցներ է ձեռնարկում և բոլոր հնարավոր ջանքերը գործադրում Լաչինի միջանցքում իրավիճակի շուտափույթ հանգուցալուծման շուրջ։ Պարբերաբար կապ է պահպանվում ադրբեջանցի և հայ գործընկերների հետ։ Այս աշխատանքի արդյունքում հնարավոր է եղել հասնել գազի մատակարարման վերսկսման դեպի ԼՂ և միջանցքում տեղաշարժի մասնակի արգելաբացման։ Համաձայնեցվում են ադրբեջանցի բնապահպանների՝ հանքավայրեր այցելության պայմանները»,-ասաց նա:

ՌԴ ներկայացուցչի խոսքով`իրենք հույս ունեն, որ կկտարավեն կրակի դադարեցման և ուժի չկիրառման վերաբերյալ ՌԴ միջնորդությամբ ձեռք բերված բոլոր համաձայնությունները։

«Ադրբեջանին և Հայաստանին կոչ ենք անում ձեռնպահ մնալ լարվածության աճին նպաստող քայլերից, ինչպես նաև հետևել եռակողմ հայտարարությամբ ՀՀ, ՌԴ և ԱՀ երկրների ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին, նոյեմբերի 26-ին, ինչպես նաև 2022 թվականի հոկտեմբերի 31-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը։ Համոզված ենք, որ տվյալ հայտարարությունների ամբողջական կատարումը հանդիսանում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների նորմալացման ավելի կայուն բանաձև։ Բոլոր 4 փաստաթղթերը համալիր բնույթ ունեն, անխախտելիորեն կապված են և դրանց դիրքը բխում է մկը մյուսից։ Դրանց կատարումը պայմաններ կապահովի Հարավային Կովկասում կայուն խաղաղության պահպանման, որոնք բխում են ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլև նրանց բոլոր հարևանների շահերից։ Մտադիր ենք շարունակել Բաքվին և Երևանից տրամադրել ամբողջ հնարավոր աջակցությունը, որպեսզի համաձայնությունները կատարվեն այն տարբերակով և ծավալներով, որոնք երկու կողմի համար էլ ընդունելի են»,- նշեց նա։

ՌԴ ներկայացուցիչը հավելեց, որ իրենց աշխատանքներն է շարունակում տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խումբը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ. «Այս հանձնաժողովի հերթական նիստը տեղի է ունեցել դեկտեմբերի 6-ին։Բացի այդ հայկական և ադրբեջանական կողմերի հետ համատեղ շարունակում ենք աշխատել խաղաղության համաձայնագրի նախապատրաստման շուրջ։ Ելնում ենք այն բանից, որ բոլոր վիճելի հարցերը Հայաստանի և Ադբեջանի միջև պետք է լուծվեն բացառապես քաղաքադիվանագիտական, իսկ սահմանային հարցերով հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերով երկկողմ հանձնաժողովի շրջանակներում՝ Ռուսաստանի խորհրդատվական օգնութամբ»:

  • Կիսվել: