երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Լաչինի միջանցքով մարդասիրական տեղաշարժը վերսկսվել է

Լաչինի միջանցքով մարդասիրական տեղաշարժը վերսկսվել է

Մարդասիրական տեղաշարժը Լաչինի միջանցքով այսօր վերսկսվել է։

Այս մասին InfoPort.am-ին հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Կարողացել ենք տեղափոխել առաջնային պարագաներ, այդ թվում դեղորայք ու այլ պարագաներ, որոնք անհրաժեշտ են բժշկական հաստատություններին։ Հույս ունենք, որ մյուս գործողությունները ևս կկարողանանք իրականացնել»,- ասաց Զառա Ամատունին։

Հիշեցնենք, որ մարդասիրական օգնության գործողությունները դադարեցվել էին, քանի որ ԿԽՄԿ-ն իր մարդասիրական տեղաշարժի հետ կապված ուներ որոշակի ընթացակարգեր,  որոշումներ կայացնողների հետ ընթանում էր երկխոսություն։

  • Կիսվել: