հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կառավարությունը 97 միլիոն դրամ հատկացրեց ՀՀ-ում մնացած արցախցիների կացության ծախսերը հոգալու համար

Կառավարությունը 97 միլիոն դրամ հատկացրեց ՀՀ-ում մնացած արցախցիների կացության ծախսերը հոգալու համար

Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ՀՀ-ում գտնվող Լեռնային Ղարաբաղի շուրջ 340 քաղաքացիների կացությունն ապահովելու անհարժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն այսօրվա իր նիստում ընդունել է որոշում։

Հիմնավորման համաձայն՝ 2022 թ. դեկտեմբերի 12-ից սկսած Լեռնային Ղարաբաղի մի շարք քաղաքացիներ դիմել են Հայաստանում Լեռնային Ղարաբաղի օպերատիվ շտաբ և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության գրասենյականեր Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով կացություն չունենալու խնդրով։ Վերջիններս քաղաքացիներին տեղավորել են տարբեր հյուրանոցներում։

Կառավարության համապատասխան որոշումներով արդեն հատկացվել է 114 850.9 հազ. դրամ և 98 490.5 հազ. դրամ: Այսօրվա որոշմամբ նախատեսվում է փոխհատուցել հունվարի 26-ից մինչև փետրվարի 19-ը ներառյալ հյուրանոցների կողմից կատարած ծախսերը, ինչպես նաև քաղաքացիների տեղափոխման ծախսերը։

Հյուրանոցներին վճարման ենթակա գումարը փետրվարի 19-ի դրությամբ կազմում է 91 080 500 ՀՀ դրամ, իսկ տեղափոխման ծախսերը՝ 6 380 000 ՀՀ դրամ:

  • Կիսվել: