ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Լաչինի միջանցքի երթուղու փոփոխության հարցում ձեռք են բերվել նախնական համաձայնություններ. Փաշինյան

Լաչինի միջանցքի երթուղու փոփոխության հարցում ձեռք են բերվել նախնական համաձայնություններ. Փաշինյան

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նախատեսված է, որ երեք տարվա ընթացքում կողմերի համաձայնությամբ պետք է տեղի ունենա Լաչինի միջանցքի երթուղու փոփոխություն: Այդ մասին այսօր առցանց ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ երթուղու փոփոխության հարցում քննարկումներ եղել են, նախնական համաձայնություններ ձեռք են բերվել, և այդ փոփոխության նպատակը ԼՂ-ի և Հայաստանի համար ավելի հուսալի և ամուր կապ և ավելի որակյալ ճանապարհային կապ ապահովելն է:

՛՛Մեր հիմնական աշխատանքային քննարկումները ռուսաստանցի մեր գործընկերների հետ են, որովհետև, կրկին՝ եռակողմ հայտարարության հիման վրա միջանցքը պետք է լիարժեք գտնվի ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո. երթուղու փոփոխություն պետք է տեղի ունենա այն բանից հետո, երբ ռուս խաղաղապահները վերահսկողություն կսահմանեն այդ նոր երթուղու նկատմամբ:

Եռակողմ հայտարարությամբ այդ հարցը կողմերի համաձայնությամբ պետք է լուծվի 3 տարվա ընթացքում. իսկ դրա համար կա առնվազն մի տարի մի քանի ամիս ժամանակ, և երկրորդը՝ Հայաստանի տարածքում նույնպես ճանապարհաշինական աշխատանքներ պետք է իրականացվեն նման լուծման գնալու համար: Այս փուլում մենք դեռևս նախագծման աշխատանքներն ենք սկսել, և երբ վերջնական ըմբռնում լինի, որ մենք մեր նպատակին հասնում ենք, այսինքն՝ ավելի արագ և ավելի որակյալ ճանապարհ պետք է ունենանք՝ լիարժեք ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, կգնանք նման լուծումների՛՛,-նշեց Փաշինյանւ:

  • Կիսվել: