հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Կյանքը շարունակվում է, գնում ենք առաջ, ոչ մի բան չի փոխվել մեր որոշման մեջ. Ռուբեն Վարդանյան

Կյանքը շարունակվում է, գնում ենք առաջ, ոչ մի բան չի փոխվել մեր որոշման մեջ. Ռուբեն Վարդանյան

168 ժամ է արդեն, որ բլոկադայի մեջ ենք, կյանքը շարունակվում է, գնում ենք առաջ, ոչ մի բան չի փոխվել մեր որոշման մեջ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Facebook-ի իր էջի ուղիղ եթերում ասաց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

Նա հիշեցրեց, որ նախորդ երկու օրերին եղել է Մարտակերտում, Մարտունիում, իսկ այսօր լինելու է Ասկերանում. «Մարտունիի հանդիպումն ինձ մի քանի հետաքրքիր մտքերի եւ եզրակացությունների բերեց: Ուրախ եմ, որ այդքան մարդ էր հավաքվել, ֆորմատը, կարծում եմ՝ այնքան էլ չստացվեց, որովհետեւ դոմինանտ մի քանի մարդ էր հարց տալիս: Ստացվեց, որ նրանք իրենց ակտիվությամբ հնարավորություն չտվեցին, որ մյուս մարդիկ էլ հարցեր տան: Մարտունեցիներն իրենք պետք է այնպես կազմակերպեն, որ հասկանան, որ դա աշխատում է իրենց համար»,-ասաց նա:

  • Կիսվել: