շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կյանքումս առաջին անգամ Սուրբ Ծնունդին ընտանիքիցս անջատ եմ, մենք Ադրբեջանի պատանդն ենք, քանի դեռ փակ է ճանապարհը. Արցախի պետնախարար

Կյանքումս առաջին անգամ Սուրբ Ծնունդին ընտանիքիցս անջատ եմ, մենք Ադրբեջանի պատանդն ենք, քանի դեռ փակ է ճանապարհը. Արցախի պետնախարար

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել բրիտանական Byline Times պարբերականին՝ ներկայացնելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը:

«Քսանչորս օր մենք այս շրջափակման մեջ ենք: Արդեն հիմնական սննդամթերքի, ապրանքների պակաս կա»,- ասել է Վարդանյանը:

Պետնախարարը պարբերականին ասել է, որ ինքը նույնպես այն 5000 արցախցիների շարքում է, որոնք այս Սուրբ Ծնունդին ընտանիքից բաժանված են. 

«Կյանքումս առաջին անգամ Սուրբ Ծնունդին ընտանիքիցս անջատ եմ։ Ըստ էության, մենք Ադրբեջանի պատանդն ենք, քանի դեռ փակ է ճանապարհը»:

Ներկայացնելով Արցախի պետնախարարի կոչը միջազգային հանրությանը՝ շրջափակումը շարունակելու դեպքում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, հոդվածագիրը նկատում է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը  «Արևմուտքին նետել է Ադրբեջանի «գիրկը»՝ էներգետիկ անվտանգության հուսահատ որոնումներից մղված»:

«Շրջափակելով Լաչինի միջանցքը՝ Ալիևը ևս մեկ անգամ ազդարարում է, որ ձգտում է ամբողջական վերահսկողության մի տարածքի նկատմամբ, որը հայերը համարում են իրենց ժառանգության, կրոնի, մշակույթի և պատմական ինքնության մաս»,-եզրակացնում է հեղինակը:

  • Կիսվել: