հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Կյանքից հեռացել է Արցախյան շարժման առաջամարտիկ Մաքսիմ Միրզոյանը

Կյանքից հեռացել է Արցախյան շարժման առաջամարտիկ Մաքսիմ Միրզոյանը

Կյանքից հեռացել է Արցախյան շարժման առաջամարտիկ Մաքսիմ Միրզոյանը։  Այս մասին տեղեկանում ենք Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի ցավակցական խոսքից, որում ասված է.

«Մեծ ցավով տեղեկացա Արցախյան շարժման առաջամարտիկներից Մաքսիմ Միքայելի Միրզոյանի մահվան մասին: Ականավոր քաղաքական-հասարակական գործիչը կանգնած էր մեր պետականության կերտման ակունքներում, տարբեր տարիների զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ օրենսդիր ու գործադիր մարմիններում, 1988-1991թթ. եղել է Ստեփանակերտի քաղգործկոմի նախագահը: Իսկ ավելի վաղ՝ 1977-1991թթ. չորս անգամ անընդմեջ ընտրվել է Ստեփանակերտի քաղաքային խորհրդի պատգամավոր: Մաքսիմ Միքայելին ամենուր դրսևորել է պարկեշտություն ու նվիրվածություն՝ գաղափարին, գործին, ընտանիքին, ընկերներին... Ննջեք խաղաղությամբ, ավա՛գ ընկեր: Ձեր անունը արդարացիորեն ոսկետառվել է Արցախի ու նրա սիրտ Ստեփանակերտի պատմության էջերում: Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի և անձամբ իմ անունից վշտակցում և զորակցություն եմ հայտնում պարոն Միրզոյանի ընտանիքին ու մերձավորներին»:

  • Կիսվել: