ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կուսումնասիրվի Հադրութում նոր բազմաբնակարան շենքերի կառուցման հնարավորությունը

Կուսումնասիրվի Հադրութում նոր բազմաբնակարան շենքերի կառուցման հնարավորությունը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 30-ին ընդունել է Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար Կամո Պետրոսյանին: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը։

Վերջինս հանդես է եկել շրջանում համավարակային կայուն իրավիճակի, բերքահավաքի ընթացիկ աշխատանքների և հրատապ լուծում պահանջող սոցիալ-տնտեսական խնդիրների մասին համապարփակ զեկուցմամբ:

Հանդիպմանը քննարկվել են կապիտալ շինարարության տարբեր ծրագրեր: Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ՝ «Դիզակ շին» ընկերությանը լրացուցիչ 140 մլն ՀՀ դրամ կհատկացվի, որից 70 մլն-ը՝ ներհամայնքային ճանապարհների սալապատման, 40 մլն-ը՝ շրջանում բարեկարգման աշխատանքների իրականացման համար:

Եւս 65 մլն ՀՀ դրամ հատկացվելու է շրջանի վարչակազմին՝ պետական աջակցության ծրագրի շրջանակներում սոցիալական տարբեր խմբերի շինանյութ տրամադրելու նպատակով: Նախագահի խոսքով՝ այս տարի հերթացուցակում գտնվող շրջանի բազմազավակ ընտանիքների համար նախատեսված 12 առանձնատան փոխարեն կկառուցվի 18 առանձնատուն: Կուսումնասիրվի նաև Հադրութ քաղաքում նոր բազմաբնակարան շենքերի կառուցման հնարավորությունը:

Երկրի ղեկավարի նշել է, որ պետական միջոցներով շուտով կսկսվեն Տող-Տումի ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները, ինչպես նաև պետական ծրագրում կներառվի Թաղուտ համայնքում նոր դպրոցական շենքի կառուցումը:

Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար ժիրայր Միրզոյանը:

 

 

  • Կիսվել: