ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Կրկին առաջարկում եմ Արցախի և ՀՀ իշխանություններին՝ իրավիճակը շտկելու նպատակով դիմել ՄԱԿ-ի Ցեղասպանության և էթնիկ զտումների հանձնաժողովին. Սարգսյան

Կրկին առաջարկում եմ Արցախի և ՀՀ իշխանություններին՝ իրավիճակը շտկելու նպատակով դիմել ՄԱԿ-ի Ցեղասպանության և էթնիկ զտումների հանձնաժողովին. Սարգսյան

Ադրբեջանի կողմից Հաագայի դատարանի որոշման չկատարումը և մարտի 5-ի արյունոտ դիվերսիոն ներթափանցումը հիմնավորում են, որ կատարվողը ոչ հումանիտար, ոչ էլ բնապահպանական աղետ չէ, այլ բացահայտ Էթնիկ զտման և ցեղասպանության փորձ է, որը համընկնում է Հաագայի դատարանի կողմից 2005-ին սահմանած, նման իրավիճակների գնահատման 14 չափորոշիչներին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:

՛՛Ինչպես մեկ ամիս առաջ՝ կրկին առաջարկում եմ Արցախի և ՀՀ իշխանություններին իրավիճակը շտկելու նպատակով դիմել ՄԱԿ-ի Ցեղասպանության և էթնիկ զտումների հանձնաժողովին, իրավական փաստաթղթով հիմնավորելով 14 չափորոշիչների առկայությունը Արցախում։ Նման դիմումի պարագայում ՄԱԿ-ում պարտադիր ստեղծվում է հանձնախումբ, որը այցելում է տարածաշրջան:

Նախ՝ Բաքու լսելու Ադրբեջանի հակափաստարկները, որից հետո Արցախ, որում մշտադիտարկում է իրականացվում ոչ պակաս, քան 2 ամիս ժամկետով։ Հանձնաժողովի դիտարկումները կարող են իրական հիմք դառնալ ՄԱԿ-ի մանդատով օժտված, բազմազգ խաղաղապահների տեղակայման, ոչ պակաս, քան 10-15 տարի ժամկետով, որն էլ արցախահայության ֆիզիկական անվտանգության ապահովման իրական և երկարաժամկետ երաշխիք կդառնա՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: