ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կոռնիձոր հասնելու ընթացքը բավականին կրճատվել է և 10 ժամից ավելի չի տևում. Անահիտ Ավանեսյան

Կոռնիձոր հասնելու ընթացքը բավականին կրճատվել է և 10 ժամից ավելի չի տևում. Անահիտ Ավանեսյան

Ստեփանակերտից Կոռնիձոր ճանապարհին գրանցվել են մեծահասակների մահվան դեպքեր: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Գորիսում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Մարդիկ 40 ժամից ավելի ճանապարհին են եղել, և այդ ընթացքում գրանցվել են մահեր՝ ինսուլտից, մեծահասակ մարդկանց մահ: Հիմա գիտեք, որ Կոռնիձոր հասնելու ընթացքը բավականին կրճատվել է և 10 ժամից ավելի չի տևում: Գիտեք՝ բռնի տեղահանումը նաև ունի ցավագին հետևանքներ, որի ականատեսն ենք մենք այսօր. հյուծված, մի քանի ժամվա ընթացքում թողնելով իրենց ամբողջ ունեցվածքը, առաջին անհրաժեշտության պարագաներ, դեղեր չունենալով՝ ընկել են ճանապարհ և 40 ժամից ավելի գտնվել են ճանապարհին՝ խցանման մեջ, և նման հետևանքներն այս պարագայում անխուսափելի են»,- նշեց նախարարը:

«Մեր իշխանությունն այս պահին պատասխանատվություն է կրում այս ամբողջը կազմակերպելու՝ մեր բռնի տեղահանված հայրենակիցներին գրկաբաց և հոգատար ընդունելու: Գիտեք՝ Հայաստանն իր համեստ միջոցներով, որպես երկիր, համեմատած այլ եվրոպական երկրների հետ, մի քանի օրվա ընթացքում 80 հազարից ավելի մեր հայրենակիցներին ընդունել է, կերակրել է, բուժսպասարկում և կեցավայրով ապահովել է»,- պատասխանելով իշխող թիմի քաղաքական պատասխանատվության մասին հարցին՝ ասաց Անահիտ Ավանեսյանը:

  • Կիսվել: