երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են գերության մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին ղեկավարներին

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են գերության մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին ղեկավարներին

Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարները, որոնք գտնվում են ադրբեջանական բանտերում, ապրիլին հարազատների հետ կապ հաստատելու հնարավորություն են ստացել: Տեղեկությունը հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանում ԿԽՄԿ գրասենյակին։
 
Ըստ տեղեկությունների՝ կալանավորվածների հետ առանձնազրույցներ են անցկացվել, այնուհետև ընտանիքների հետ շփվելու հնարավորություն է տրվել նրանց:
 
Նշվում է, որ նման այցելությունների ընթացքում ԿԽՄԿ-ն, իր մանդատի համաձայն, գնահատում է կալանավորվածների պահման պայմաններն ու նրանց հանդեպ վերաբերմունքը։ ԿԽՄԿ-ն նաև պայմաններ է ստեղծում նրանց ընտանիքների հետ շփումները վերականգնելու կամ շարունակելու
համար։
 
Հիշեցնենք, որ ադրբեջանական գերության մեջ են ԼՂՀ նախկին նախագահներ  Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: