չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
ԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել Բաքվում ապօրինի կալանավորված արցախցի պաշտոնյաներին

ԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել Բաքվում ապօրինի կալանավորված արցախցի պաշտոնյաներին

Կարմիր խաչը դեռ չի տեսակցել Բաքվում ապօրինի կալանավորված Արցախի ներկա ու նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

՛՛Արայիկ Հարությունյանին, Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին, Լևոն Մնացականյանին և Դավիթ Մանուկյանին դեռ չենք տեսակցել՛՛,-նշել է նա:

Հիշեցնենք, որ ադրբեջանցի սահմանապահները ձերբակալել, ապա կալանավորել են Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանին եւ ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին, Արցախի Ազգայի ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին։ Սեպտեմբերի 30-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Ադրբեջանում կալանավորվել է նաեւ Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը։

Նրանք կալանավորվել են չորս ամսով, բոլորին ապօրինի մեղադրանքներ են ներկայացվել։

  • Կիսվել: