ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակը՝ արցախցիներին ցուցաբերած օգնության մասին

ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակը՝ արցախցիներին ցուցաբերած օգնության մասին

ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակը հաղորդագրություն է տարածել արցախցիներին ցուցաբերած օգնության մասին:

՛՛Սեպտեմբերի 24-ից 30-ը՝ ՀՀ Սյունիքի մարզի Կոռնիձորի մարդասիրական կայանում, Գորիսի դրամատիկական թատրոնի շենքում, 6-րդ դպրոցում և Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի մշակույթի տանը տեղահանված անձանց ընդունման կետերում Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացված մարդասիրական արձագանքի ընթացքում․

առաջին օգնություն է տրամադրվել շուրջ 2400 անձի,

առաջին հոգեբանական աջակցություն է տրամադրվել շուրջ 70 000 անձի

գրանցվել է անհայտ կորած անձի վերաբերյալ 63 հայտ,

բջջային կապի հնարավորություն է տրվել 196 անձի,

երեխաների անվտանգ տարածքներում շուրջօրյա գտնվել է շուրջ 3800 երեխա,

տրամադրվել է՝ ջուր և հյութ, չոր սնունդ և քաղցրավենիք, թաց անձեռոցիկներ, մանկական տակդիրներ, ծածկոցներ, քնապարկեր,

տեղադրվել է 2 վրան, որտեղ հանգստանալու և փոքր երեխաներին խնամելու հնարավորություն է ստացել շուրջ 40 000 անձ,

տեղադրվել է 10 բիոզուգարան՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: