հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Խծաբերդի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

Խծաբերդի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

Արցախի Հադրութի Խծաբերդ գյուղի դեպքով քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Այս մասին փոխանցեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:

Հիշեցնենք՝ օրեր առաջ Քննչական կոմիտեում ավարտվել էր այս գործի նախաքննությունը: Խծաբերդի դիրքերում պահպանություն իրականացրած ստորաբաժանման հրամանատար Արսեն Ղազարյանը մեղադրվում է 2020-ի դեկտեմբերի 13-ին Խծաբերդ գյուղում տեղակայված մարտական դիրքը ինքնակամ լքելու, պետի օրինական հրամանը չկատարելու, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար:

Նախաքննությամբ պարզվել էր, որ Ղազարյանի գործողություններն առաջացրել են ծանր հետևանքներ, մասնավորապես, Խծաբերդը, գյուղի մարտական հենակետերը թողնելու հետևանքով այդ տարածքները անցել են ադրբեջանական զինված ուժերի վերահսկողությանը:

Պարզվել էր նաև, որ ստորաբաժանման հրամանատարի գործողությունների հետևանքով գաղտնիք պարունակող կրիչն ու տեղանքի քարտեզը հայտնվել են հակառակորդի մոտ:

  • Կիսվել: