չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
«Խաղաղության ադրբեջանական ընկալումները». Ստեփանակերտում մամուլի ասուլիս է կազմակերպվել

«Խաղաղության ադրբեջանական ընկալումները». Ստեփանակերտում մամուլի ասուլիս է կազմակերպվել

Այսօր՝ հուլիսի 8-ին, Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում տեղի է ունեցել Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովի մամուլի ասուլիսը՝ «Խաղաղության ադրբեջանական ընկալումները» թեմայով:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Հ. Ավանեսովը ասուլիսի սկզբում շեշտել է, որ ՄՄՀ Կովկասագիտության կենտրոնը, ավանդույթի համաձայն, շարունակում է կլոր սեղանների և ասուլիսների շարքը:

Նրա խոսքով՝ հերթական ասուլիսի թեմայի ընտրությունը պայմանավորված է վերջին ժամանակներում խաղաղության մասին`բավականին ակտիվացած խոսակցություններով:

Բնութագրությունը հասանալի չէ

«Մենք նպատակ ենք հետապնդում ներկայացնելու, թե խաղաղության ինչ տեսլական ունի Ադրբեջանը: Դեռևս 1918 թվականից սկսած, երբ աշխարհի քաղաքական քարտեզի վրա հայտնվեց արհեստական Ադրբեջան կազմավորումը, հակահայկականությունը, ցեղասպան քաղաքականությունը և տարածաշրջանի պատմության յուրացումն ու ոչնչացումը դրված էր այդ պետության քաղաքականության հիմքում՝ բնականաբար, առաջին տեղում հայերի նկատմամբ: Մենք տարբեր ժամանակներում ականատես ենք եղել բազմաթիվ ցեղասպանությունների: Ցավոք սրտի, համապատասխան դասեր չենք քաղել պատմությունից»,-նշել է բանախոսը։

Նրա համոզմամբ՝ Ադրբեջանը երբևիցե խաղաղության օրակարգ չի ունեցել և չի էլ ունենալու:

«Պետական մակարդակով Ադրբեջանում իրականացվում է հայատյաց քաղաքականություն՝ սկսած մանկապարտեզից, մինչև բարձրագույն ուսումնական հաստատություններ:

Բնութագրությունը հասանալի չէ

Ադրբեջանը երեխաներին սովորեցնում է հային սպանել: 2020 թվականի պատերազմից հետո Բաքվում բացվել է <<հաղթանակի պուրակ>>, որտեղ հայ զինվորի համազգեստով մանեկենի վրա ադրբեջանցի երեխաներին սովորեցնում են խեղդել հային: 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի մանկական խաղալիքների խանութներում հայտնվել են հայ զինվորի կերպարով պլաստմասե տիկնիկներ, որոնց կողքին դրված են դանակ և կտրող գործիքներ՝ կից նկարագրությամբ` <<համարեք ձեր թշնամի և պետք է սպանեք յուրաքանչյուրին>>: Մեր հասարակությունը պետք է գիտակցի, որ Ադրբեջանում, նույնիսկ իշխանափոխության դեպքում, հայերի նկատմամբ վերաբերմունքը չի փոխվի»,-ներկայացրել է կենտրոնի ղեկավարը:

Մամուլի ասուլիսին Ավանեսովը պատասխանել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին՝ քննարկման թեմայի վերաբերյալ։

  • Կիսվել: