հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Խաղաղապահները շարունակում են մշտադիտարկումը․ ՌԴ ՊՆ-ն՝ Արցախում տիրող իրավիճակի մասին

Խաղաղապահները շարունակում են մշտադիտարկումը․ ՌԴ ՊՆ-ն՝ Արցախում տիրող իրավիճակի մասին

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ տեղեկագրից։ 

«Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։

Վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։

Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով»,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: