ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Խաղաղապահները շարունակում են իրենց առաքելությունն իրականացնել Լեռնային Ղարաբաղում. ՌԴ ՊՆ

Խաղաղապահները շարունակում են իրենց առաքելությունն իրականացնել Լեռնային Ղարաբաղում. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է իր առաքելությունն իրականացնել Լեռնային Ղարաբաղում: Այս մասին ասված է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ 30 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։

՛՛Ռուսական զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

Բացի այդ՝ նշվում է նաև, որ պարեկություն է իրականացվել Մարտունու, Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 28-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ և ՀԱՆ-17 նռնականետ։Հակառակորդի կողմից հրադադարի խախտման հետևանքով վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Հ. Ա.-ն և Մ. Վ.-ն։ Այս մասին հայտնումէ  ԱՀ ՊՆ-ն։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ 

  • Կիսվել: