ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Խաղաղապահները Ղարաբաղում են և Ուկրաինա չեն ուղարկվել․ Ադրբեջանում ՌԴ դեսպան

Խաղաղապահները Ղարաբաղում են և Ուկրաինա չեն ուղարկվել․ Ադրբեջանում ՌԴ դեսպան

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը հերքել է Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի զորքներն Ուկրաինա ուղարկելու մասին հրապարակումները։

Պատասխանելով ԱՊԱ-ի հարցին՝ դեսպանը մամուլի ասուլիսին ասել է, որ այս մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

«Խաղաղապահները Ղարաբաղում են եւ Ուկրաինա չեն ուղարկվել»,- ընդգծել է դիվանագետը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: