ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Խաղաղապահներին եւ Ադրբեջանին պետք է հասկացնել, որ դա անընդունելի է․ Ռուբեն Վարդանյան

Խաղաղապահներին եւ Ադրբեջանին պետք է հասկացնել, որ դա անընդունելի է․ Ռուբեն Վարդանյան

Պետք է հստակ հասկացնել թե՛ ռուս խաղաղապահներին, թե՛ ադրբեջանական կողմին, որ այն, ինչ տեղի է ունենում, անընդունելի է եւ երբեք չի ընդունվի Արցախի քաղաքացիների կողմից։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի «Անվտանգության եւ զարգացման ճակատի» համակարգող, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«Լաչինի միջանցքում անցակետի առկայությունը անընդունելի է Արցախում ապրող բոլոր մարդկանց համար։ Սա այն կարմիր գծերից է, որը խախտվել է, եւ սա անընդունելի է։ Կարեւոր է, որ սա լինի հստակ արտահայտված դիրքորոշում։ Ե՛վ հանրապետության ղեկավարությունը, եւ՛ սովորական քաղաքացիները պետք է հասկանան եւ գիտակցեն այն պատասխանատվությունը, որ իրենց վրա են վերցնում այն հարցում, ինչ մենք պետք է պաշտպանենք, որ մենք չենք տեղաշարժվի ճանապարհով, քանի դեռ այնտեղ է Ադրբեջանի տեղակայած անցակետը»,- ասաց Վարդանյանը։

  • Կիսվել: