երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցել հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի բացման շուրջ

Խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցել հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի բացման շուրջ

Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում գտնվող թիվ 7 դիտակետում իրադրությունը մնում է անփոփոխ։ Այս մասին հայտնում են Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից:

՛՛Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անարգել շարժը վերսկսելու համար՛՛,-ասված է հաղորդագրության մեջ::

Բացի այդ՝ հաղորդվում է նաև, որ պարեկություն է իրականացվել Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում:

Խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում հրադադարի խախտումներ չեն արձանագրվել՛՛,-հայտնում են ՌԴ ՊՆ-ից:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: