չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցել հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Լաչինի միջանցքն ապաշրջափակելու հարցով

Խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցել հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Լաչինի միջանցքն ապաշրջափակելու հարցով

Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորախումբն իր պատասխանատվության գոտում հրադադարի խախտման միջադեպեր չի արձանագրել: Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:

Մասնավորապես՝ նշվում է. ՛՛Զորախմբի հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով երթևեկությունը վերականգնելու հարցով՛՛:

Բացի այդ, ըստ ՌԴ ՊՆ-ի, երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը:

Հաղորդվում է նաև, որ նախորդ օրը պարեկություն է իրականացվել Մարտունու, Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: