շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցել հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Լաչինի միջանցքն ապաշրջափակելու հարցով

Խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցել հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Լաչինի միջանցքն ապաշրջափակելու հարցով

Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում միջադեպեր չեն գրանցվել: Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:

Նշվում է նաև, որ խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անարգել շարժը վերսկսելու հարցով:

Բացի այդ, ինչպես հաղորդվում է, պարեկություն է իրականացվել Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում:

 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: