ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Խաղաղապահների հրամանատարությունը շարունակել է Լաչինի ապաշրջափակման շուրջ բանակցությունները. ՌԴ ՊՆ

Խաղաղապահների հրամանատարությունը շարունակել է Լաչինի ապաշրջափակման շուրջ բանակցությունները. ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակել է Լաչինի միջանցքի տարածքում իրավիճակի կայունացման շուրջ բանակցությունները։ Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից։

՛՛2022 թվականի դեկտեմբերի 13-ին ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակել է բանակցային գործընթացը ադրբեջանական եւ հայկական կողմերի հետ՝ իրավիճակը կայունացնելու եւ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը №7 դիտակետի մոտ ապաշրջափակելու նպատակով՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է նաեւ, ՌԴ խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։

 

 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: