կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կազմակերպվել է ԼՂ-ից Հայաստան ավելի քան 98 հազար խաղաղ բնակիչների, այդ թվում՝ մոտ 32 հազար երեխաների տարհանում. Շոյգու

Կազմակերպվել է ԼՂ-ից Հայաստան ավելի քան 98 հազար խաղաղ բնակիչների, այդ թվում՝ մոտ 32 հազար երեխաների տարհանում. Շոյգու

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է Լեռնային Ղարաբաղից Հայաստան ավելի քան 98 հազար խաղաղ բնակիչների, այդ թվում՝ մոտ 32 հազար երեխաների տարհանման մասին։
 
«Կազմակերպվել է Լեռնային Ղարաբաղից Հայաստանի տարածք ավելի քան 98 հազար խաղաղ բնակիչների, այդ թվում՝ մոտ 32 հազար երեխաների տարհանում», - ասել է Շոյգուն՝ պաշտպանության նախարարության ղեկավարության հետ հանդիպմանը։
 
Նրա խոսքով, մարդկային կորուստները կանխելու համար որոշվել է տարհանել և տեղավորել խաղաղ բնակիչներին դիտակետերում և բազային ճամբարում։

  • Կիսվել: