չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Կայացել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության գործում իրենց մասնակցությունն ունեցած սոցիալական աշխատողների գնահատանքի արարողություն

Կայացել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության գործում իրենց մասնակցությունն ունեցած սոցիալական աշխատողների գնահատանքի արարողություն

Սոցիալական աշխատողի օրվա առթիվ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ կայացել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության գործընթացներում իրենց մասնակցությունն ունեցած սոցիալական աշխատողների գնահատանքի արարողություն։

Միջոցառմանը մասնակցել են պետական գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական պաշտպանության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, սոցիալական աշխատողներ։

Ներկաներին ողջունել և մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել են ԱՍՀ նախարարի տեղակալներ Աննա Ժամակոչյանը, Տաթևիկ Ստեփանյանը, ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Վորլդ Վիժն Հայաստանի Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ ծրագրի ղեկավար Աիդա Մուրադյանը։

Երեկոյի շրջանակում տեղի է ունեցել նաև Միասնական սոցիալական ծառայության, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև շուրջօրյա խնամք իրականացնող հաստատությունների սոցիալական աշխատողների շրջանում պարգևատրման արարողություն։

Վերջիններս Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի անունից պարգևատրվել են շնորհակալագրերով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության աշխատանքներում ներդրած ջանքերի և նվիրումի համար։

Возможно, это изображение 5 человек и костюм

  • Կիսվել: