ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կարմիր շուկայում խաղահրապարակ է բացվել, վերանորոգվում է մանկապարտեզը

Կարմիր շուկայում խաղահրապարակ է բացվել, վերանորոգվում է մանկապարտեզը

Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի սահմանամերձ Կարմիր շուկա համայնքում նոր խաղահրապարակ է բացվել։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է համայնքի ղեկավար Նարեկ Աթայանը։

Բնութագրությունը հասանալի չէ

«Խաղահրապարակը համայնքի բնակիչների սեփական միջոցներով նախկինում էր կառուցվել։ Վերջերս «Ղողանջ» հասարակական կազմակերպության կողմից և «Սյուն» հիմնադրամի աջակցությամբ այն կահավորվել է համապատասխան գույքով։ Համայնքը 200-ից ավելի երեխա ունի։ Նրանք կկարողանան իրենց ամառային ակտիվ հանգիստն անցկացնել խաղահրապարակում, որից օգտվելու հնարավորություն ունեն նաև հարևան Թաղավարդի մանուկները»,-նշել է Ն. Աթայանը։

Բնութագրությունը հասանալի չէ Նա իրազեկել է նաև, որ ԿԽՄԿ-ի կողմից վերանորոգվում է համայնքի մանկապարտեզը։

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: