կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ երկու հիվանդ Արցախից տեղափոխվել է Հայաստան

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ երկու հիվանդ Արցախից տեղափոխվել է Հայաստան

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ում երկու հիվանդներ՝ «Ուղեղիկի աջ կիսագնդի ծավալային գոյացություն, գլխուղեղի այտուց, օգլուզիոն հիդրոցեֆալիա» և «Աչքի անոթային թաղանթի չարորակ գոյացություն՝ մելանոմա» ախտորոշումներով, օրեր շարունակ գտնվում էին բժիշկների հսկողության տակ։

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ երկու հիվանդներն այսօր տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Այս մասին հաղորդում է Արցախի առողջապահության նախարարությունը:

  • Կիսվել: