երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Կարևոր եմ համարում բոլոր կարող ուժերի միավորումն ու նրանց ներուժի լիարժեք օգտագործումը. Ռուբեն Վարդանյանը հանդիպել է Արտակ Բեգլարյանի հետ

Կարևոր եմ համարում բոլոր կարող ուժերի միավորումն ու նրանց ներուժի լիարժեք օգտագործումը. Ռուբեն Վարդանյանը հանդիպել է Արտակ Բեգլարյանի հետ

Հերթական անգամ արդյունավետ աշխատանքային հանդիպում ունեցա Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը:

՛՛Նա Արցախի այն գործիչներից է, որն իր ողջ գործունեությունը նվիրել է Արցախի պետականության կայացմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, և իր երկրի ճակատագիրը համարում է իր սեփական ճակատագիրը:

Մեր ժողովրդի ամենաարժեքավոր ռեսուրսը մարդն է, ու մեր հայրենիքի համար այս բարդ իրավիճակում կարևոր եմ համարում բոլոր կարող ուժերի միավորումն ու նրանց ներուժի լիարժեք օգտագործումը՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: