ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կարևոր է ինչ-որ քայլ անելիս հիմնվել բոլոր քաղաքացիների կարծիքի վրա. Վարդանյան

Կարևոր է ինչ-որ քայլ անելիս հիմնվել բոլոր քաղաքացիների կարծիքի վրա. Վարդանյան

Մենք ունենք խնդիր, թե ոնց անենք, որ այս հանրահավաքը դառնա այնպիսի հանրահավաք, որը եղել է 1990-ականների սկզբին: Դա պետք է լինի անկեղծ շփում կառավարության ու ժողովրդի միջեւ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը: 

՛՛Դրա համար երկար քննարկումներից հետո որոշել ենք վաղը գնալ Մարտակերտ, այնտեղ ժամը երեքին անցկացնել հանդիպում, հնարավորություն ունենալ մարդկանց հետ շփվելու, հաջորդ օրը գնալ Մարտունի, հաջորդ օրը՝ Ասկերան, եւ դրանից հետո պարզ կլինի, թե ինչպես կազմակերպենք հանրհավաքը Ստեփանակերտում՛՛,-նշեց նա:

Ըստ նրա՝ խնդիրները շատ են, իրավիճակը փոխվում է շատ դինամիկ, եւ կարեւոր է ինչ-որ քայլ անելիս հիմնվել բոլոր քաղաքացիների կարծիքի վրա:

՛՛Ես վստահ եմ, որ մենք ունենալու ենք շատ ազնիվ ու բաց քննարկումներ՛՛,-նշեց Վարդանյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նա Ստեփանակերտում դեկտեմբերի 17-ին հանրահավաք էր հրավիրել:

  • Կիսվել: