կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կառավարությունը տեղահանվածների բանկային հաշիվների հասանելիություն չի ունենալու. Խաչատրյան

Կառավարությունը տեղահանվածների բանկային հաշիվների հասանելիություն չի ունենալու. Խաչատրյան

ՀՀ կառավարությունը և համապատասխան մարմինները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների բանկային հաշիվների որևէ հասանելիություն չունեն և չեն ունենալու։ Կառավարության ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Խաչատրյանն անդրադարձավ այն քննարկումներին, թե ինչպես է ՀՀ կառավարությունը բանկային գաղտնիքի պայմաններում համադրելու տեղահանվածների բանկային հաշիվների վերաբերյալ առկա տվյալները։
 

«Այստեղ որևէ հակասություն չկա, և օրենքի սահմաններում է լինելու ամեն ինչ... Մենք կնախատեսենք դիմումների կարգ, կունենանք նախապես գրանցման համակարգ։ Երբ կառավարությունը կհայտարարի, թե որ սահմանաչափը գերազանցող բանկային հաշիվների մնացորդ ունեցող մեր հայրենակիցներն են, որ աջակցության շահառու չեն լինենու, այդ մարդիկ կտեղեկանան և ուղղակի դիմում չեն ներկայացնի` իմանալով, որ շահառու չեն»,–ասաց Խաչատրյանը։

Նա պարզաբանեց, որ իրենք ոչ թե տվյալների հասանելիությունը տրամադրելու են այլ կառույցներին, որոնք պետք է նույնականացում իրականացնեն վճարումները կատարելուց առաջ, այլ ՀՀ կենտրոնական բանկն իր իրավասությունների սահմաններում դիմումների ստուգում կիրականացնի և կառավարությանը կտրամադրի բոլոր այն քարտային հաշվեհամարները, որոնք շահառու են հանդիսանալու տվյալ ծրագրի համար։
 

  • Կիսվել: