երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Կառավարությունը Արցախից բռնի տեղահանված 27․396 մարդու տրամադրել է անվճար կացարան

Կառավարությունը Արցախից բռնի տեղահանված 27․396 մարդու տրամադրել է անվճար կացարան

«Արցախից բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետություն մուտք գործած մեր հայրենակիցներից 27․ 396-ին պետության կողմից տրամադրվել է անվճար կացարան»,- այդ մասին այսօր՝ մամուլի ասուլի ժամանակ, հայտարարել է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

«Արագածոտնի մարզում կացարան է տրամադրվել 1617, Արարատի մարզում` 6139, Արմավիրի մարզում` 2749, Գեղարքունիքի մարզում` 2398, Լոռիում` 1404, Կոտայքում` 7078, Շիրակում` 1067, Սյունիքում` 2094, Վայոց Ձորում` 1613, Տավուշում` 1237 անձի»։

Տեղաբաշխումը կատարվում է տարբեր մարզերում և համայնքներում, առաջարկվում է այն բոլոր կացարանները, որոնք կարճաժամկետ կարող են ծառայել բռնի տեղահանվածներին,- նշել է խոսնակը։

  • Կիսվել: