չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Կանզասի նախկին նահանգապետը մտահոգություն է հայտնել Լաչինի փակման հետևանքով ստեղծված իրավիճակի առնչությամբ

Կանզասի նախկին նահանգապետը մտահոգություն է հայտնել Լաչինի փակման հետևանքով ստեղծված իրավիճակի առնչությամբ

ԱՄՆ Կանզաս նահանգի նախկին նահանգապետ, նախկին սենատոր Սամուել Բրաունբեքը խորը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման կապակցությամբ։

«Խորապես մտահոգված եմ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակմամբ: Ղարաբաղում հայ ընտանիքները սովի են մատնված, քանի որ խանութների դարակները դատարկ են, դեղորայքը վերջանում է, էլեկտրականությունը անջատված է։ Ո՞վ է պատրաստ փրկել Ղարաբաղը», - գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում։

  • Կիսվել: