երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Կաղարծի բնակչի տունն այրելու և բնակչի դին այրված վիճակում հայտնաբերվելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել․ Արցախի ՔԿ

Կաղարծի բնակչի տունն այրելու և բնակչի դին այրված վիճակում հայտնաբերվելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել․ Արցախի ՔԿ

Արցախի Մարտունու շրջանի Կաղարծի համայնքի բնակչի տունն այրելու և բնակչի դին այրված վիճակում հայտնաբերվելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Այդ մասին տեղեկացնում է Արցախի ՔԿ-ն։

Հացորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ․

ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչությունում հարուցվել և վարույթ է ընդունվել 2021թ. նոյեմբերի 03-ին` ժամը 21:00-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում, անհայտ անձի /անձանց/ կողմից դիտավորությամբ ԱՀ Մարտունու շրջանի Կաղարծի համայնքում տեղակայված, նույն համայնքի բնակիչ Նորա Գարեգինի Գասպարյանին պատկանող առանձնատունը հրկիզելու եղանակով այրելու և Ն.Գ.Գասպարյանի դին՝ այրված վիճակում հայտնաբերվելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործը:

Դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության ավագ քննիչը:

Կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու համար:

Նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Արցախի Մարտունու շրջանային արտակարգ իրավիճակների բաժնում տեղեկություն է ստացվել Մարտունու շրջանի Կաղարծի համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով՝ այրվում է բնակելի տուն, որի ներսում գտնվում է տարեց կին։

  • Կիսվել: