Իվանյանում կառուցվող բնակելի տների շինարարությունն ավարտական փուլում է
Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում «Հայաստան» համահայկական հիմնադրամը կառուցում է 20 բազմաբնակարան շենք՝ 240 բնակարանով և 86 առանձնատուն:
Այս մասին տեղեկացնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից՝ հավելելով, որ տների կառուցման շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են և շահագործման կհանձնվեն տարածքի բարեկարգման աշխատանքներից ու ենթակառուցվածքների ապահովումից հետո:
