երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Իտալացի սենատորները դատապարտել են Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Իտալացի սենատորները դատապարտել են Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Իտալացի սենատորներ Ռաֆֆայել Սպերանցոնը, Պիեր Ֆերդինանդո Կազինին և Իվան Սկալֆարոտոն դատապարտել են Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ։

Սենատի Fratelli d'Italia խմբակցության փոխնախագահ Ռաֆֆայել Սպերանցոնը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ «Ես իմ համերաշխությունն եմ հայտնում խաղաղ բնակչությանը, որը տուժել է բռնության այս նոր ալիքից, որը բռնկվել է վերջին մի քանի ժամում։ Ես նաև իմ մտահոգությունն եմ հայտնում այս տարածաշրջանի հայ ժողովրդի ճակատագրի վերաբերյալ, ում հետ մենք դարավոր բարեկամություն ունենք։ Պետք է ամեն գնով խուսափել, որ ճգնաժամը շարունակի զոհեր տալ»։

«Մենք շատ անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղի վրա զանգվածային հարձակումից, որն արդեն հանգեցրել է մի քանի զոհերի, այդ թվում՝ երեխաների։ Մինչ միջազգային հանրությունը ամիսներ շարունակ կոչ է անում անհապաղ բացել Լաչինի միջանցքը և առաջարկել երկխոսության մեխանիզմ Ստեփանակերտի և Բաքվի միջև, վերջինս հարձակում է գործում 9-ամսյա շրջափակման հետևանքով արդեն սպառված բնակչության վրա։ Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը, բացել Լաչինի միջանցքը և վերսկսել բանակցությունները»,- ասել է սենատոր Պիեր Ֆերդինանդո Կազինին։

Իվան Սկալֆարոտտոյի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը գնալով ավելի է բարդանում։ «Միջազգային հանրությունը պետք է զբաղվի այս ճգնաժամով։ Անտոնիո Տայանին (Իտալիայի արտաքին գործերի նախարար – խմբ.) պետք է պարտավորեցնի Իտալիայի կառավարությանը լուծել այս հարցը»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: