երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Իրավիճակով պայմանավորված խնդիրների լուծման համար Ասկերանի շրջանում ևս գործում է շուրջօրյա օպերատիվ շտաբ

Իրավիճակով պայմանավորված խնդիրների լուծման համար Ասկերանի շրջանում ևս գործում է շուրջօրյա օպերատիվ շտաբ

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն արգելափակելու հետևանքով առաջացած խնդիրներին ճիշտ մոտեցում ցուցաբերելու և դրանց ժամանակին լուծում տալու նպատակով Ասկերանի շրջանում ստեղծվել է շուրջօրյա գործող օպերատիվ շտաբ:

Այս մասին «Արցախպրեսի» թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը: «Առաջին անհրաժեշտության սպառման ապրանքների հնարավոր գնաճը կանխարգելելու, ինչպես նաև սահմանված հատուկ կարգով վառելանյութը տրամադրելու նպատակով վերահսկողություն է իրականացվում։ Շրջափակման օրվանից առ այսօր շրջանում գործում են հացի փռերը: Հացը կամ այլ տեսակի առաջին անհրաժեշտության ապրանքները շրջանում առայժմ բավարար են։ Մշտական կապ է պահպանվում մայրաքաղաքում ստեղծված օպերատիվ շտաբի հետ: Ըստ այդմ՝ ներկայացվում են անհրաժեշտ նյութերի պահանջարկի հայտերը, եթե այդպիսիք լինում են։ Դիմել ենք միայն բենզին տրամադրելու նպատակով` անհապաղ բժշկության կարիք ունեցող անհատների համար»-մանրամասնել է շրջվարչակազմի ղեկավարը:

  • Կիսվել: