երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իրանը 50 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Հայաստան` ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար

Իրանը 50 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Հայաստան` ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար

Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը 50 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Հայաստանի Հանրապետություն` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար, հայտնում է MiranPress-ը։
 
Հումանիտար օգնությունը ներառում է հիգիենայի պարագաներ, սնունդ, վերմակներ, հագուստ և տաքացուցիչներ։ Նշվում է, որ առաջիկայում բեռնատարները օգնություն կհասցնեն ՀՀ։
 
Վերջին տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել է 100 514 մարդ։

  • Կիսվել: