երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ինձ համար շատ ծանր էր, որ նախագահի կողմից առաջադրվեց իմ թեկնածությունը. Դավիթ Իշխանյան

Ինձ համար շատ ծանր էր, որ նախագահի կողմից առաջադրվեց իմ թեկնածությունը. Դավիթ Իշխանյան

Ես չեմ կարծում, որ մեկ ընտրությամբ կարելի է դատել՝ ով է ընդդիմություն, ով է իշխանություն, բայց սա հարցերի հարցը չէ: Այս մասին Արցախի հանրային ՀԸ-ը տված հարցազրույցում ասել է Արցախի ԱԺ նորընտիր նախագահ Դավիթ Իշխանյանը՝ պատասխանելով այն հարցին, որ այսօր տեղի ունեցած ընտրությունը արդյոք փաստում է, որ Արցախի ԱԺ-ում ընդդիմադիր է միայն «Միասնական հայրենիք»-ը:

«Ընդհանրապես մենք դասական իրավիճակում չենք գտնվում եւ պետք է զերծ մնանք դասական այն գնահատականներից ու մեկնաբանություններից, նաեւ այն պատկերացումներից, որ լինում է դասական իրավիճակում: Իսկ երեկվա ընտրությունները դա պարզապես քաղաքական դիրքորոշում էր, որ ցույց տվեց  «Միասնական հայրենիք»-ը, մյուս խմբակցություններն էլ բնականաբար իրենց տեսակետներն ունեին եւ դրանով արտացոլվեց մեր քաղաքական կուսակցությունների ընդհանուր պատկերացումները՝ ապագային միտված»,-ասաց նա:

Իշխանյանը նշեց, որ իրավիճակը ֆորսմաժորային է եւ իր թեկնածությունն էլ ԱՀ նախագահն  է առաջադրել. «Իմ համար շատ ծանր էր, երբ որ նախագահի  կողմից առաջադրվեց իմ թեկնածությունը, բայց դրան նախորդել է խորհրդատվություններ՝ խորհրդարանում ներգրավված քաղաքական ուժերի ղեկավարների մակարդակով, պատգամավորական խմբակցությունների հետ,  եւ երկուստեք՝ նախագահի առաջարկն ու Արցախի ՀՅԴ կենտրոնական կոմիտեի համատեղ որոշումը արտոնելու Դավիթ Իշխանյանին, ավարտվեց խորհրդարանի նախագահի ընտրությամբ»:

 Դավիթ Իշխանյանի համոզմամբ այսօրվա ընտրության նպատակը նանեւ ընդհանուր համախմբման միտումն էր՝ ներքին դաշտում, արտաքին դաշտում՝ համահայկական առումով:

«Մեզ համար ներքին կայունությունը շատ կարեւոր եւ անհրաժեշտ էր եւ դրանում մենք ունենք մեր դերակատարությունը»,- ասաց նա:

  • Կիսվել: