ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ինչպես 2016-ին, այսօր էլ Մարտունիում մենք արդեն ունենք երեխայի կորուստ․ Արցախի նախագահ

Ինչպես 2016-ին, այսօր էլ Մարտունիում մենք արդեն ունենք երեխայի կորուստ․ Արցախի նախագահ

Մենք ունենք ինֆորմացիա, որ վերջին մի քանի օրերին տարբեր ինքնաթիռներով կամավորականներ կամ վարձկաններ են տեղափոխվել Ադրբեջան այդ մասին այսօր Արցախի Ազգային ժողովում ունեցած ելույթում հայտարարել է Արցախի ախագահ Արայիկ Հարությունյանը։
Նրա խոսքով, արդեն երկար ժամանակ է Թուրքիայի բանակը փաստացի գտնվում է Ադրբեջանում զորավարժության անվան տակ, բայց հասկանալի է՝ նպատակը։

«Մենք միշտ պատրաստվել ենք պատերազմի բայց պատերազմի կողմնակից չենք։ Աշխարհում ամենաշատը խաղաղություն Արցախում են ուզում ու արցախցին է ուզում։ Մենք նշել ենք, որ ցանկացած պատերազմ սկսելու պատասխանատվություն կրելու է Ադրբեջանի իշխանությունը ոչ միայն այսօր, այլ նաև վաղը և ապագայում։ Ցավում եմ՝ մենք արդեն ունենք կորուստներ։ Ինչպես 2016-ին, այսօր էլ Մարտունիում մենք արդեն ունենք երեխայի կորուստ», -հայտարարել է Արցախի նախագահը՝ հորդորելով մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը։

Արայիկ Հարությունյանը նշել է, որ հայկական կողմը կողմնակից է խաղաղ բանակցությունների և այսօր էլ ուշ չէ, որ Ադրբեջանը խելքի գա։

«Այն հումանիտար աղետը, որը սկսել է այս տարածաշրջանում դրա պատասխանատուն լինելու է Ալիևը ու նրա սերունդները», -հավելել է նախագահը։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ շարքային ադրբեջանցին մեղավոր չէ իր ապիկար իշխանության համար, և կգա մի օր, որ Ադրբեջանում կհաստատվի խոհեմ իշխանություն:
Կոչ անելով հայությանը համախմբվել այս կենաց-մահու պայքարում, միևնույն ժամանակ ԱՀ նախագահը հորդորել է աշխարհասփյուռ հայությանը հաշվեհարդար չտեսնել շարքային ադրբեջանցիների հետ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: