կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Իմ, իմ համախոհների և աջակիցների սատարումը՝ Ձեզ. Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի նորընտիր նախագահին

Իմ, իմ համախոհների և աջակիցների սատարումը՝ Ձեզ. Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի նորընտիր նախագահին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին:

Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է. «Հարգելի՛ պարոն Շահրամանյան, շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ:

Պարո՛ն նախագահ, վստահ եմ, որ Դուք Ձեր թիմի, արցախցի մեր քույրերի ու եղբայրների հետ միասին, հայ ժողովրդի մեծամասնության օգնությամբ կփրկեք Արցախը կործանումից:

Համոզված եմ, որ դա հնարավոր է:
Իմ, իմ համախոհների և աջակիցների սատարումը՝ Ձեզ»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: