երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ի՞նչ լուծում է առաջարկվելու այն մարդկանց, որոնք Արցախի բանկերում ունեն պարտավորություններ․ պարզաբանում է ԿԲ նախագահը

Ի՞նչ լուծում է առաջարկվելու այն մարդկանց, որոնք Արցախի բանկերում ունեն պարտավորություններ․ պարզաբանում է ԿԲ նախագահը

Այս պահի դրությամբ ՀՀ կենտրոնական բանկը վերջնական որոշում չունի, թե ինչ լուծում է առաջարկվելու այն մարդկանց, որոնք Արցախի բանկերում ունեն պարտավորություններ, հիպոթեքային և այլ վարկեր, գրավադրված ոսկի։ Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
 
«Կա բնականոն գործընթաց, որի ընթացքում մենք կառավարության, ԱԺ-ի, բանկային համակարգի գործընկերների հետ համատեղ պետք է քննարկենք ու հասկանանք` որն է այն խելամիտ լուծումը, որը թույլ կտա ստեղծված այս իրավիճակից ստանալ լավագույն լուծում»,- նշեց Գալստյանը։
 

  • Կիսվել: