ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հույս ունեմ, որ համապատասխան կառույցները լուրջ կուսումնասիրեն ադրբեջանցի քաղաքացու՝ սահմանի հատման մանրամասները. Աբրահամյան

Հույս ունեմ, որ համապատասխան կառույցները լուրջ կուսումնասիրեն ադրբեջանցի քաղաքացու՝ սահմանի հատման մանրամասները. Աբրահամյան

Ես մտածում էի, որ հայ-ադրբեջանական սահմանը հատած և Արեգունի գյուղ հասած Ադրբեջանի քաղաքացու թեման լայն քննարկման առարկա կդառա առաջին հերթին անվտանգության սպառնալիքի առումով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. Ցանցում որոշակի քննարկումներ եղավ, սակայն ներքաղաքական դաշտում ընթացող քննարկումների համեմատ այս թեման մի փոքր հետին պլան մղվեց:

Լրատվամիջոցներից մեկում հանդիպեցի, որ մի քանի ամիս առաջ, գրեթե նույն ուղղությամբ, ևս 1 նմանօրինակ դեպք է գրանցվել՝ կրկին սահմանի ապօրինի հատման ձևով, որի մասին տեղյակ չեմ, չեմ է հիշում՝ եղել է՞ պաշտոնական հաղոդագրություն այդ մասին, թե ուղղակի լուր է եղել, որը այդպես էլ չի հաստատվել:

Որոշակի հանգամանքներից ելնելով շատ չեմ ծավալվում վտանգների մասով, սակայն այս միջադեպը և մասնավորապես այդ քաղաքացու Արեգունի հասնելը բազմաթիվ հարցադրումներ է առաջացնում և ես հույս ունեմ, որ համապատասխան կառույցները լուրջ կուսումնասիրեն ադրբեջանցի քաղաքացու սահմանի հատման մանրամասները՝ բոլոր տեսանկյուններից:

Հարցադրումների հրապարակային արձագանք անհրաժեշտ էլ չէ, խնդիրը իրավիճակի վերաբերյալ պատճաշ հետևություններ անելն է՛՛:

  • Կիսվել: