հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հունիսի 13-ին լրանում է Շահումյանի շրջանի հայաթափման 30-րդ տարելիցը

Հունիսի 13-ին լրանում է Շահումյանի շրջանի հայաթափման 30-րդ տարելիցը

Հունիսի 13-ին լրանում է Շահումյանի շրջանի հայաթափման 30-րդ տարելիցը։

Այդ առթիվ հունիսի 14-ին, ժամը 10։30-ին ծաղկեպսակներ կդրվեն Սումգայիթի, Գանձակի և Բաքվի հայության կոտորածների զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարերի և Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանի մոտ։
 
Ժամը 11-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների դահլիճում կկայանա հանդիպում-կլոր սեղան «Շահումյանի շրջանի հայաթափման 30-րդ տարելիցը» թեմայով։
 
Ելույթներով հանդես կգան ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆ. Էդիկ Մինասյանը, Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող, կենս. գիտ. թեկնածու, դոցենտ Մարիամ Ավագյանը, Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի կովկասագիտության կենտրոնի ղեկավար, պատմ. գիտ. թեկնածու Հովիկ Ավանեսովը, ելույթներ կունենան նաև հավաքի մասնակիցները՝ գիտաշխատողներ, շահումյանցիներ-գարդմանցիներ։

  • Կիսվել: