երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Հստակ է՝ ո՛վ է փակել ճանապարհը, և ո՛վ պետք է բացի Լաչինի միջանցքը. Խանդանյան (տեսանյութ)

Հստակ է՝ ո՛վ է փակել ճանապարհը, և ո՛վ պետք է բացի Լաչինի միջանցքը. Խանդանյան (տեսանյութ)

Հայաստանը բոլոր հնարավոր քաղաքական, դիվանագիտական աշխատանքներով Լաչինի միջանցքի հարցը բարձրաձայնում է, եւ դա բանակցությունների գլխավոր թեմաներից է այսօր: Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ընդդիմությունն իրենց մեղադրում է Արցախի հարցում ձեռքերը լվանալու մեջ:

Խոսելով այն մասին, թե ինչպես է պատկերացնում Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը՝ Խանդանյանը, մասնավորապես, նշեց. ՛՛Մենք հարցի լուծումը դիվանագիտական, քաղաքական ճանապարհով ենք պատկերացնում եւ նաեւ Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամի տեսանելիության բարձրացման ճանապարհով, նաեւ իրավական դիվանագիտության ճանապարհով այս հարցն արծարծվում է, եւ ես կարծում եմ, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը հստակ է, թե ով ինչ պարտավորություն ունի Լաչինի միջանցքի հետ կապված, եւ հստակ է՝ ով է փակել ճանապարհը, եւ ով պետք է բացի Լաչինի միջանցքը, եւ ով պետք է վերահսկողություն սահմանի Լաչինի միջանցքի վրա: Եւ մենք ջանում ենք ամեն ինչ անել, որ նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները վերականգնվեն եւ շարունակեն գործել՛՛:

Մանրամասները՝ տեսանյութում.

 

  • Կիսվել: