չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024

Հրդեհ Ստեփանակերտ քաղաքում. այրվել է ավտոմեքենայի խցիկը

Դեկտեմբերի 19-ին ժամը 17:30-ին ճգնաժամային կառավարման կենտրոնում Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել՝ Ստեփանակերտ քաղաքի Թումանյան փողոցում ավտոմեքենայում բռնկված հրդեհի մասին:

Ժամը 17:31-ին հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր: Փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 17:35-ին, լիկվիդացրել՝ 17:46-ին:

Ամբողջությամբ այրվել է Ստեփանակերտ քաղաքի բնակչին պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի խցիկը:

Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ԱԻ պետական ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

 
 

 

 

  • Կիսվել: