չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Հրավիրվել է ԱՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ

Հրավիրվել է ԱՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ

Դեկտեմբերի 13-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:
 
Քննարկվել է Արցախի Հանրապետության նախագահի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Արցախի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը 
(երկրորդ ընթերցում):
 
Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել ծառայության լիազորություններն ու լիազորությունների իրականացման կարգը, գործառույթները, ծառայության պետի լիազորությունները, աշխատակիցների վարձատրությունը և այլ սոցիալական երաշխիքները, վարքագծի հատուկ կանոնները։
 
Առաջին ընթերցումից հետո առաջարկությունների համար նախատեսված ժամանակաընթացքում օրինափաթեթի վերաբերյալ առաջարկություն չի ստացվել:
 
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ նախագծերի փաթեթը կներկայացվի խորհրդարանի հերթական նիստի քննարկմանը:

  • Կիսվել: