երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հրապարակվել է ԱՀ գլխավոր դատախազի գրավոր կարծիքը Սահմանադրության 162-րդ հոդվածում փոփոխությունների նախագծի վերաբերյալ

Հրապարակվել է ԱՀ գլխավոր դատախազի գրավոր կարծիքը Սահմանադրության 162-րդ հոդվածում փոփոխությունների նախագծի վերաբերյալ

Հրապարակվել է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի գրավոր կարծիքը Սահմանադրության 162-րդ հոդվածում փոփոխությունների նախագծի վերաբերյալ:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության դատախազությունից:
 
«Դեռևս 2022թ. հոկտեմբերի 27-ին ԱՀ գլխավոր դատախազը ԱՀ Ազգային ժողովի նախագահին էր ուղարկել Սահմանադրության 162-րդ հոդվածում փոփոխություններ կատարելու նախագծի վերաբերյալ գրավոր կարծիք, որում ներկայացվել էին մի շարք մտահոգություններ ու խնդիրներ: Հետագայում, երբ այդ հանգամանքը հայտնի է դարձել նաև հանրության շրջանում, սկսել են հնչել մեկնաբանություններ, թե իբր դատախազության դիրքորոշումը «դիտավորությամբ» գաղտնի է պահվել:
 
Իրականում այդ գործընթացը կրել է զուտ «գործնական և աշխատանքային» բնույթ, առանց հավելյալ ձևականությունների և որևէ մեկը չէր հետապնդել այն գաղտնի պահելու նպատակ:
 
Ստորև ներկայացվում է ԱՀ գլխավոր դատախազի կողմից ԱՀ Ազգային ժողով ուղարկված գրավոր կարծիքը»,-ասված է հայտարարության մեջ:
 
 

  • Կիսվել: