երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Հրադադարի ռեժիմի երկու խախտում է արձանագրվել՝ Մարտակերտի և Մարտունու շրջաններում. կա վիրավոր. ՌԴ ՊՆ

Հրադադարի ռեժիմի երկու խախտում է արձանագրվել՝ Մարտակերտի և Մարտունու շրջաններում. կա վիրավոր. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում: Այս մասին ասված է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

՛՛Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահների կողմից իրականացվում է իրադրության շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:

Հրադադարի ռեժիմի երկու խախտում է արձանագրվել՝ Մարտակերտի շրջանում ՝ տուժածներ չկան, Մարտունու շրջանում ՝ հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել Լեռնային Ղարաբաղի զինված խմբավորման մեկ զինծառայող: Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը, ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ, տվյալ փաստերի վերաբերյալ քննություն է անցկացնում:

Մարտակերտի (երկու), Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել 4 երթուղով:

Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ զորակազմի ինժեներասակրավորական խմբերի կողմից չպայթած ականներից և արկերից մաքրվել է 2550,2 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1940 շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 26794 պայթյունավտանգ առարկա:

Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ՛՛,-ասված է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: